Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ասույթներ

Ճապոնական իմաստություններ (մաս 2)

Ճապոնական իմաստություններ (մաս 2)

1. Հավատարմությունը մարդու ամենաթանկարժեք որակն է:

 

2. Կույր նվիրվածությունը հեռու չէ անհավատարմությունից:

 

3. Եսասերը միշտ դժգոհ է:

 

4. Ով համբերատար է, նա փորձանքի մեջ չի լինի:

 

5. Չկա լույս առանց ստվեր:

 

6. Քո զայրույթը քո թշնամին է:

 

7. Կամքը ժայռի միջով էլ կանցնի:

 

8. Քարը նույնպես կարող է բերանից թռցնել:

 

9. Ճյուղերը որոնք զովություն են տալիս, չի կարելի կտրել:

 

10. Դեռ կենդանի է` չենք գնահատում, իսկ երբ մահանում է խղճում ենք:

 

11. Չկա ավելի վտանգավոր թշնամի քան հիմարը:

 

12. Ով քառասուն տարեկանում հիմար է, նա խելացի չի դառնա:

 

13. Ընկերության մեջ նույնպես սահմաններ իմացեք:

 

14. Որտեղ օրենքը ուժն է` այնտեղ օրենքը անզոր է:

 

15. Հարցերը չեն կործանում` այլ պատասխանները:

 

16. Այն տանը, որտեղ ժպտում են` երջանկություն է գալիս:

 

17. Եկել է փորձանքը` վստահիր ինքդ քեզ:

 

18. Եթե 2 ընկերներ տառապում են նույն հիվանդությամբ` միմյանց խղճում են:

 

19. Իմաստունը նույնպես հազարավոր անգամ սխալվում է:

 

20. Ով ամոթ է զգում, նշանակում է որ պարտքի զգացում է ունենում:

 

21. Ով լողալ գիտի` նա խորտակվել էլ գիտի:

 

22. Ով սիրում է մարդկանց, նա երկար է ապրում:

 

23. Ծնում են մարմինը, այլ ոչ թե բնավորությունը:

 

24. Յուրաքանչյուր մանրուքի համար գոյություն ունի վայր և ժամ:

 

25. Առևտրականը առևտրականին թշնամի է:

 

26. Այն ինչ ծաղկում է, անխուսափելիորեն թառամելու է:

 

27. Ավելորդ համեստության մեջ թաքնված է հպարտությունը:

 

28. Հիշիր որ շնորհակալությունը, դժգոհությունից քիչ չի:

 

29. Գողին բանալիները պահելու համար չեն տալիս:

 

30. Նույնիսկ գող դառնալու համար պետք է տաս տարի սովորել:

 

31. Դաստիարակությունը ավելի կարևոր է քան ծագումը:

 

32. Անցյալը ներկայիս հայելին է:

 

33. Դժբախտությունը քեզ կդարձնի թանկարժեք քար:

Սկզբնաղբյուր. facebook.com/vigen.zargaryan/posts/496274843744257
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Չինական 25 լավագույն ասացվածքներ.
Չինական 25 լավագույն ասացվածքներ.

Չինացի ժողովրդի իմաստությունները՝ ասացվածքների տեսքով, որոնք կարող են օգտակար լինել յուրաքանչյուրիս կյանքում...

Հյուսիսամերիկյան հնդկացիների իմաստություններից
Հյուսիսամերիկյան հնդկացիների իմաստություններից

Ամուսնության առաջին տարվա ընթացքում նորապսակները նայում էին միմյանց և մտածում, թե կարո՞ղ են արդյոք իրենք երջանիկ լինել: Եթե ոչ` ապա նրանք հրաժեշտ էին տալիս միմյանց և նոր կողակից փնտրում իրենց համար: Եթե նրանք ստիպված լինեին միասին անհաշտ...

Ճապոնական իմաստություններ (մաս 1)
Ճապոնական իմաստություններ (մաս 1)

1. Ժպիտը ոչ մեկին չի վնասում:

 

2. Մահանալը հեշտ է, ապրելը՝ դժվար...

Ընտրանի
Ընտրանի

Տաղանդն իր հողում թաղել (այսինքն` համապատասխանության կիրառություն չտալ, թողնել անօգուտ կորչի.-խմբ)...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ